Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պեսկովը Վլադիմիր Պուտինից շատ է վաստակել, իսկ կնոջից՝ 10 անգամ պակաս

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

23:57 , 27 Ապրիլ 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը 2016թ. վաստակել է 12,8 միլիոն ռուբլի: Նա ունի 2 բնակարան, ևս մեկի 1/2 մասնաբաժինը, ինչպես նաև կայանատեղի, ասված է Կրեմլի կայքում հրապարակված նրա հայտարարագրում: Բացի այդ՝ նա ունի նաև Toyota Land Cruiser 200:

Պեսկովի կնոջ՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկայի եկամուտը կազմել է 120.8 միլիոն ռուբլի: Նա ունի 8000 և 1400 քառակուսի մետր մակերեսով երկու հողատարածք, 2 բնակելի տուն, 4 բնակարան, մեքենայի կայանատեղի:

Նախկին մարզուհին ունի նաև Mercedes CL 63 AMG, Mercedes ML 63 AMG, Lexus RX350 մեքենաներ և Yamaha մոտոամենագնաց:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016թ. վաստակել է մոտ 8.9 միլիոն ռուբլի:

Ինչպես հայտնի է դարձել հայտարարագրից, Պուտինի տրամադրության տակ է գտնվում 1.5 հազար քմ մակերեսով հողատարածք, 77 քմ տարածքով բնակարան և 18 քմ մակերեսով ավտոտնակ:

Ռուսաստանի նախագահը իր հայտարարագրում մատնանշել է երկու «ԳԱԶ» («ԳԱԶ Մ21») մակնիշի ավտոմեքենա, մեկ «Նիվա» ավտոմեքենա և «Սկիֆ» ավտոմոբիլային կցորդ:

2015թ. Պուտինի եկամուտը կազմել էր դարձյալ 8.9 մլն ռուբլի, Պեսկովինը՝ 36.7 մլն ռուբլի, Նավկան վաստակել էր 89 մլն ռուբլի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը

Ռուսաստանյան ևս 2 պաշտպանական ընկերություններ ներառվել են ԱՄՆ-ի սև ցուցակում

ԱՄՆ առևտրի նախարարությունը իր սև ցուցակում է ընդգրկել ռուսական երկու պաշտպանական՝ «Կոնստրուկտորական փորձառու բյուրո «Նովատոր» և «Դաշնային հետազոտա-արտադրական կենտրոն «Տիտան-Բարիկադի» ընկերություններին