Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի լիազությունները չեն դադարեցվել, ընթանում է ծառայողական քննություն

Վերադարձ լուրերի բաժին

12:33 , 10 Հուլիս 2018

Պետեկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքն ու վարչության ղեկավարի գործունեությունն են դարձել ծառայողական քննության առարկա: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ վարչության պետ Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, այդպիսի իրավական ակտ ու հրաման չկա, քրեական գործ հարուցված չէ, ընթանում է ծառայողական քննություն:

«Այս ամենի արդյունքում հնարավոր է երեք ելք: Առաջինը՝ հերքվում է տեղեկատվությունը և Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է հաստատվում և քննարկվում է նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը, և երրորդ՝ տեղեկատվությունն ամբողջ ծավալով հաստատվում է և առկա հիմքերով գործն ուղարկվում է Հատուկ քննչական ծառայություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները ներկայացրեց Դավիթ Անանյանը:

Պաշտոնյան նկատեց, որ Կարեն Կարապետյանը ներկայում շարունակում է իր գործունեությունը, նա համարվում է բարձր պրոֆեսիոնալ: Դավիթ Անանյանը չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչի համար է ծառայուղական քննություն իրականացվում:

Հարցին, որ Կարեն Կարապետյանը սեփական ընկերության շահերից ելնելով ապօրինի ստուգումներ է իրականացրել մրցակից ընկերություններում, Անանյանը պատասխանեց, որ մարդկային ֆանտազիաներն անսպառ են, բայց ինքը չի կարող բացահայտել ծառայողական քննության առարկա գործի մանրամասները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ

Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ:

ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարությունը՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկեր ձևակերպելու դեպքերի մասին

Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝

Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում (գծապատկեր)

2017 թվականին Հայաստանից արտահանվել է 126.8 տոննա չիր՝ 587.2 հազար դոլար մաքսային արժեքով