Invalid username or password
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանի խոսքով՝ 2019թ. հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում: Նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելն իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, կազմվում է առկա ռիսկերի վերաբերյալ հարցաշար, տրամադրվում ստուգող տեսուչներին: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են: Արդյունքում առաջացել է 3,7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն: Հարկային հաշվարկներում խախտումների վերացման կամերալ ուսումնասիրությունների շրջանակում 2019թ.՝ նախորդ տարվա համեմատ, հարկ վճարողների ներկայացրած ճշտված հարկային հաշվարկներով լրացուցիչ առաջացած գումարն աճել է 38 %-ով՝ կազմելով 9,5 մլրդ. դրամ:
Անդրադառնալով այս տարվա ռիսկային համարվող թիրախային ուղղություններին, Կարեն Թամազյանը նշել է, որ 2020 թվականին ևս շարունակվում են հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման, ինչպես նաև փաստաթղթավորման ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Առավել թիրախային է համարվել ՀԴՄ կտրոնների տրամադրումը, հատկապես՝ միկրոձեռնարկատիրության համակարգում ընդգրկված հարկ վճարողների մոտ:
Դիտումներ 670
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: