Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:17 , 29 Օգոստոս 2016

Օգոստոսի 24-25-ը Ռուսաստանի Դաշնության Յուժնո-Սախալինսկ քաղաքում տեղի է ունեցել Մաքսային Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական` 20-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել է մաքսային ոլորտին առնչվող 18 որոշում, որոնք, մասնավորապես, վերաբերել են «տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ հսկողությանը, ապրանքների ծածկագրերի միավորմանը և ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միասնականացմանը, ՄՃՓ գրքույկի կիրառմամբ ապրանքների տեղափոխման ժամանակ խախտումների հայտնաբերմանն ու ԵԱՏՄ անդամ պետությունների միջև դրանց դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությանը:

Մաքսային Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական 21-րդ նիստը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետությունում` 2016 թվականի չորրորդ եռամսյակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ

Նախարարն ընդունել է իսպանական Cobra ընկերության ներկայացուցիչներին

Աշոտ Մանուկյանն ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերության տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի համոզմամբ՝ դատարանների բեռնաթափումը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը

Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքներն ու 2018-ի անելիքները