Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ներկայացուցիչների նիստին

Վերադարձ լուրերի բաժին

17:09 , 22 Հոկտեմբեր 2019

ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի (ԻՍՂԿ) 20-րդ նիստին: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի 9 ամիսների աշխատանքը: Քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: Դիտարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները: ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են նաև տարբեր ուղղվածությամբ աշխատանքային խմբերի հանդիպումներին:

Եռօրյա այցի շրջանակում մեր պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային կապի հանգույցի (RILO-Մոսկվա) անդամ պետությունների մաքսային ծառայությունների ազգային կապի հանգույցների ղեկավարների 18-րդ նիստին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ներմուծման և արտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն

Կենտրոնական բանկը նման կանխատեսում է արել 2020 թ-ի համար:

Տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս

ՀՀ ԿԲ նման կանխատեսումը վերաբերում է 2020 թ.: