Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՄԿ տարեկան ամառային նստաշրջանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:16 , 04 Հուլիս 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների՝ նախորդ տարվա աշխատանքի արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդի զարգացումները և այլն:

Նստաշրջանում Հայաստանը վերընտրվել է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ: Կազմակերպության 182 անդամներից Աուդիտի կոմիտեում ներկայացված է 12-ը: Հայաստանի մաքսային ծառայությունը Նիդեռլանդների մաքսային ծառայության հետ Աուդիտի կոմիտեում ներկայացնելու են ՀՄԿ Եվրոպական տարածաշրջանը:

ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել վերջինիս այցը Հայաստան` մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Իսկ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հնդկաստանի, Զամբիայի, Կորեայի մաքսային ծառայությունների պատվիրակությունների հետ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Կորեայի մաքսային ծառայության պատվիրակության հետ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների ճանաչողական այց այդ երկիր՝ ծանոթանալու տեղի մաքսային լաբորատորիաների, մեկ պատուհանի, տեղեկատվական այլ համակարգերի գործունեությանը: Համաշխարհային մաքսային կազմակերպության հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա 2020 թ. հունիսին՝ Բրյուսելում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։