Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ում հանդիպել են գործարարների հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

22:12 , 31 Հոկտեմբեր 2016

 

Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի, նպատակն է` համատեղ քննարկել մտահոգող խնդիրներն ու իրազեկել կառավարության ծրագրով նախատեսվող փոփոխությունները: ՊԵԿ-բիզնես երկխոսության նոր ձևաչափի մեկնարկը տրված է:

Խնդրահարույց են շարունակում մնալ ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները: Ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ մեծ ուշադրություն է դարձվելու գործարքի գնի մեթոդին: «Միշտ չէ, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջները: Եվ հակառակը՝ նաև ռիսկային երկրներից կարող են ներկրվել օրենսդրությանը համապատասխանող փաստաթղթերով ապրանքներ»,-նկատել է Սամվել Ավետիքյանը: Այդ ուղղությամբ, ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, փոփոխությունները մեկնարկել են, դեռ անելիքներ կան ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային մարմնի համար: Նրա դիտարկմամբ՝ բիզնեսի կողմից ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու համար իրականացվելու է արդյունավետ հետբացթողումային հսկողություն:

ՊԵԿ-ում վստահեցնում են, որ օրինապահ և ոչ օրինապահ բիզնեսի նկատմամբ կլինի տարբերակված մոտեցում: «Ինչպես ՀՀ վարչապետը և ՊԵԿ նախագահը նշեցին, կձևավորվեն բարեխիղճ հարկ վճարողների ցանկեր, որոնց համար կլինեն պարզեցված գործընթացներ: Կկրճատվի ձևակերպումների ժամանակահատվածը, գործառույթների մի մասը կիրականացվի մաքսատներում»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը:

Բարեխիղճ տնտեսվարողների համար առաջիկայում նաև այլ նորամուծություններ են սպասվում. կգործարկվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը:  «Այն փոխադարձ վստահության վրա հիմնված համակարգ է,որը նպատակ ունի խրախուսել, դյուրինացնել  և ավելի արտոնյալ պայմաններ ապահովել բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար»,-նշել է ՊԵԿ նախագահի  տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Բարեփոխումների արդյունքն առաջինը զգում, գնահատում է հասցեատերը և ակնկալում շարունակականություն: ՊԵԿ-ն առաջիկայում ժամանակացույց կառաջարկի խորհրդատվության համար, ցանկացողները կարող են նախապես հերթագրվել, ինչպես նաև գրավոր կամ բանավոր փոխանցել հուզող հարցերը: «Այսուհետ ցանկացած պահանջ, ցանկացած խնդիր դառնալու է քննարկման առարկա և լուծումները տրվելու են շատ արագ»,-հավաստիացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի (լուսանկարներ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Սյունիքի մարզպետի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ԱՏԳ տարածք

ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքի մասին:

«Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն շուրջ 57 տոկոսով ավելացել է

«Tax free» հաշիվներով վերադարձված գումարների աճը հիմնականում պայմանավորված է տարեսկզբին ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի շեմի կրկնակի նվազեցմամբ»