Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ն ու Սամվել Ալեքսանյանը հերքում են, որ բանանի երկրորդ ներկրողը պատգամավորի ընկերությունն է

Վերադարձ լուրերի բաժին

17:01 , 14 Դեկտեմբեր 2016

Մամուլում այսօր տեղեկատվություն էր հայտնվել, ըստ որի՝ հանրապետություն բանանի երկրորդ ներկրողը, որի անունը համառորեն չհրապարակեց ՊԵԿ-ը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանն է: Ըստ հրապարակման՝ վերջինս իրեն պատկանող առևտրային ցանցերում սկսել է վաճառել հենց իր ներմուծած բանանը, թեպետ կան արդեն նաև երկրորդ և երրորդ ներկրողները

Լուրերի իսկությունը ճշտելու նպատակով B4B.am-ը դիմեց ՊԵԿ, որտեղից կտրականապես հերքեցին տեղեկատվությունը:

Փորձեցինք նաև Սամվել Ալեքսանյանից ճշտել` սկսել է արդյոք գործունեություն նաև բանանի ներկրման ոլորտում, թե ոչ: Վերջինիս գրասենյակից ևս հերքեցին այս տեղեկությունը։ Միաժամանակ հայտնեցին, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի համար բանան են վերցնում ինչպես հայտնի ներկրողից, այնպես էլ դաշտում նոր հայտնված այլ ներկրողներից:

Այս թեմայով կարդացեք նաև՝ Մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը 10 տոննա բանան է ներմուծում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել