Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները բացահայտել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման շուրջ 200 դեպք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, իրավախախտման դեպքերի զգալի մասը բացահայտվել է Բագրատաշենի մաքսակետում` շուրջ 80 դեպք, իսկ թմրամիջոցի անօրինական տեղափոխման ակտիվ գոտի է եղել հայ-իրանական սահմանը` Մեղրիի մաքսակետը: Մաքսանենգները թմրանյութերի ապօրինի ներկրման և արտահանման նպատակով պարբերաբար օգտագործել են նաև փոստային առաքանիների ուղին:
Օրինախախտ ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի թմրանյութեր, հեռախոսներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ, զարդեր, սննդամթերք և այլն: Արձանագրվել են ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:
Դիտումներ 1007
«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում:
ՀՀ Կառավարության նիստում ընդունվեց վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքների առավելագույն չափ և արտոնյալ պայմաններ սահմանելու մասին որոշումը: