Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ն արձագանքել է տոնավաճառների աշխատակիցների առաջարկին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:47 , 16 Մայիս 2017

 

Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը և բիզնեսին պարբերաբար իրազեկել է ոլորտային ռիսկերի վերհանման և ստվերի անձնագիր կազմելու մասին՝ հորդորելով տնտեսվարողներին ինքնակամ շտկել սխալները: Նախորդ ամիս ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ գործելաոճն ինքնակամ չշտկած տնտեսվարողների նկատմամբ կոմիտեն նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողությունների իրականացմանը:

Հավասար մրցակցային միջավայրի ապահովմանն ուղղված կոմիտեի օրինական քայլերը հարուցել էին տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունը, որը վերջիններս արտահայտել էին կառավարության շենքի առջև կազմակերպված ցույցի ժամանակ: Նրանց հետ հանդիպել էին կառավարության և ՊԵԿ ներկայացուցիչները և պայմանավորվել, որ տոնավաճառի աշխատակիցներն իրենց գործունեության հարկման կարգի փոփոխության վերաբերյալ ներկայացնեն գրավոր առաջարկ (tonavachar-arajark):

Ուսումնասիրելով առաջարկը՝ ՊԵԿ-ն այսօր տոնավաճառի աշխատակիցներին է ուղարկել պատասխան (pek-patasxan), որը տրամադրում ենք նաև ԶԼՄ-ներին: Պաշտոնական պատասխանին կցված են նաև ՓՄՁ ծախսերի ու շրջանառության վերաբերյալ վերլուծական աղյուսակները, առևտրի իրականացման վայրերում գործող հարկ վճարողների ՀԴՄ-ների քանակի ու ֆիսկալ հասույթի վերաբերյալ տեղեկանքը և ՓՄՁ ներկայացուցիչների առաջարկը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ

Նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը (տեսանյութ)

Բանկոմատների տեսանկարահանման համակարգերն այսուհետ հնարավորություն կտա հստակ իդենտիֆիկացնել բանկոմատին մոտեցող անձի դեմքը, հասակը

Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի (լուսանկարներ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Սյունիքի մարզպետի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ԱՏԳ տարածք