Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ն առաջարկում է վճարված տոկոսների տեղեկանքները ներկայացնել փոստային ծառայության միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

18:40 , 31 Մարտ 2020

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկել է` 2020թ․ 1-ին եռամսյակում, ըստ ամիսների, վարկառուի կամ համավարկառուի վճարած տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։

Համաձայնության դեպքում` ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք․ Երևան, Կոմիտաս 35 հասցեով` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչություն։ Միաժամանակ ՊԵԿ-ը խնդրել է կից ցանկով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն` փոստային ծառայության միջոցով ուղարկված տեղեկանքների վերաբերյալ:

Տեղեկանքները ստանալուց հետո հարկային մարմնի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով` կից ցանկում և տեղեկանքներում պարտադիր ներառման ենթակա են վարկառուի (համավարկառուի) վերաբերյալ հետևյալ տվյալները․

1․անունը, հայրանունը, ազգանունը,
2․ հանրային ծառայության համարանիշը,
3․ անշաժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի համարը,
4․ ձեռք բերված անշարժ գույքի հասցեն,
5․ 2020թ․-ի 1-ին եռամսյակի համար վճարված տոկոսագումարները (ՀՀ դրամ)՝ ըստ ամիսների։
6. Նշում` վարկառու կամ համավարկառու հանդիսանալու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բարեփոխումները 2019-ին դրական են ազդել պետական պարտքի կայունության պահպանմանը

Այդ մասին ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովում:

Brain – Ring մրցույթը՝ առցանց

Նախաձեռնության նպատակը ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։