Invalid username or password
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին նվազեցրել է ստուգումների թիվը, սակայն հայտնաբերել և հավելյալ գանձման է առաջադրել մոտ 83 մլրդ դրամ: Այդ մասին ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«2019-ին իրականացրել ենք 1020 ստուգում, բայց 62 մլրդ է կազմել ակտերի ընդհանուր գումարը: Այդ ստուգումների ընթացքում նաև ներկայացվել են 20 մլրդ 850 մլն դրամի ճշտումներ»,-ասաց Անանյանը: 2018-ին իրականացվել էր ավելի շատ՝ թվով 1166 համալիր հարկային ստուգում: Սակայն արձանագրվել է 30 մլրդ բյուջե վճարման ենթակա հարկ: Ստուգման ընթացքում ներկայացվել է նաև 5.9 մլրդի ճշտված հաշվարկ: Օրենքի համաձայն՝ հարկ վճարողները հնարավորություն ունեն ստուգման ընթացքում ներկայացնել ճշտված հաշվարկներ:
Արմենպրես
Դիտումներ 1137
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: