Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ն ամփոփել է 2020 թվականը

Վերադարձ լուրերի բաժին

17:48 , 29 Դեկտեմբեր 2020

Անսպասելի մարտահրավերներով 2020 թվականը Պետական եկամուտների կոմիտեն հաղթահարում է նախանշված ծրագրերի իրագործմամբ: Համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում տնտեսության որոշ ճյուղերի հարկադիր պասիվությունը կարող էր վտանգել հարկային մուտքերի ապահովումը: Այդուհանդերձ, երկրի համար դժվար շրջափուլում ՊԵԿ-ը գլխավոր առաքելությունը լիարժեք կատարում է: 2020 թ. կատարված աշխատանքները ներկայացված են ամփոփիչ տեսանյութով: Պետական բյուջեի մասին օրենքով և տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով փոփոխված 2020թ. հարկային եկամուտների ցուցանիշը դեկտեմբերի սկզբին կազմել է 1 տրիլիոն 326 մլրդ դրամ, ինչն անգամ համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունների և կառավարության կողմից արտոնությունների տրամադրման պայմաններում կանխատեսվում է գերակատարել ավելի քան 55 մլրդ դրամով:

Արդեն 11 ամիսների արդյունքով հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 1 տրիլիոն 244 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր: Իսկ տարվա կտրվածքով այդ ցուցանիշը հասնում է շուրջ 1 տրիլիոն 381 մլրդ դրամի:

«Կորոնավիրուսային իրականությունը» թելադրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Սպասարկման շատ ծառայություններ տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ:

Ճշգրիտ և թիրախային հսկողություն` աննախադեպ ցուցանիշներով: Տարվա ընթացքում իրականացվել է 895 համալիր հարկային ստուգում, արդյունքում արձանագրվել մոտ 88 մլրդ դրամ: 11 ամիսների ընթացքում իրականացված 1400 ստուգման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 700 չգրանցված աշխատող: Ի դեպ, սեպտեմբերին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիմը կազմել է շուրջ 632 հազար, ինչը բարձր ցուցանիշ է:

ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումների բացահայտման առումով տարին ևս հատկանշվել է: 11 ամիսների կտրվածքով իրականացվել է ավելի քան 11 հազար հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման ճշտության ստուգում` նախորդ տարվա համեմատ 28 տոկոսով ավելի: Ընդ որում, օգոստոսին արձանագրվել է կանոնների խախտման` վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը` 1049 դեպք:

Հաշվարկներում անճշտությունների, չներկայացված հարկային հաշվարկների վերաբերյալ հարկ վճարողներին ուղարկված ծանուցումների և կամերալ ուսումնասիրությունների արդյունքում բյուջե 11 ամիսների կտրվածքով հայտարարագրվել է շուրջ 12 մլրդ դրամ լրացուցիչ հարկ:

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։