Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Անտիկոնտրաֆակտ–2019» 7-րդ միջազգային համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

11:37 , 13 Նոյեմբեր 2019

«Անտիկոնտրաֆակտ –2019» 7-րդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռաֆայել Գրիգորյանը համակարգել է «Մաքսային մարմինների դերը և խնդիրները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում» թեմայով կլոր սեղանի աշխատանքները: Մասնակիցներն անդրադարձել են մաքսային մարմինների և մասնավոր կազմակերպությունների համագործակցության անհրաժեշտությանը և հեռանկարներին՝ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության և ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու նպատակով։ Համաժողովում քննարկվել են նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում մաքսային մարմինների առջև ծագող մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները:

ՊԵԿ իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի պետ Անդրանիկ Գևորգյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Ռուզաննա Կուսիկյանը ներկայացրել են Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության միջոցներն ապահովող իրավական դաշտն ու դատական պրակտիկան և ՊԵԿ-ի կողմից ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում կիրառվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ գործիքակազմով հաղթող է ճանաչվել Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսի շրջանակներում անցկացված մրցույթում՝ «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանը բացելուց հետո տնտեսությունը երկար կվերականգնվի

Վրաստանում, օրինակ՝ անցած տարվա հետ համեմատած՝ զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 95 տոկոսով:

Հայաստանի բնակչությունը 2022 թ. կհասնի 3,04 մլնի

Նման գնահատական է հրապարակել The Lancet բժշկական պարբերականը:

Հանքարդյունաբերության աճի պարադոքսը

Տարեկան աճի տեմպը կախված է լինելու համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպից: