Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավարին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:01 , 15 Մարտ 2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկելով 2017թ.-ին Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավումը՝ կողմերն առանձնացրել են այդ հարցում ՊԵԿ-ի գործունեությամբ արձանագրված արդյունքների, հատկապես՝ վարչարարության էական ազդեցությունը:

Շեշտվել է, որ տարվա ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, համակարգի օպտիմալացումը և ստվերի դեմ պայքարում վարչարարության կատարելագործումը դրականորեն են անդրադարձել 2017թ.-ի հարկաբյուջետային կատարողականի վրա: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ 2018թ.-ի ծրագրված ցուցանիշը կանխատեսելի է, և կոմիտեն այն նույնպես ապահովելու է. «Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների հրապարակումը կփաստի, որ բյուջեի կատարողականով նախատեսված ցուցանիշների համեմատ արդեն իսկ էական առաջընթաց է ՊԵԿ-ը գրանցում»:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը նկատել է, որ բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ֆինանսավորման առումով ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված, ինչին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն կարդարացնի սպասումները: «Հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները մեծ արդյունք են տվել, ուստի շարունակվելու են նաև 2018թ.-ին: Այն թիրախները, որ մեր առջև դրել ենք, բարձր արդյունքով կատարելու ենք»,-հավաստիացրել է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2018թ.-ի համար բարձր նշաձող է կոմիտեն սահմանել՝ 2019թ.-ին ավելի բարենպաստ մեկնարկային վիճակ ունենալու համար:

ՊԵԿ նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության երկշաբաթյա համագործակցությունը ՊԵԿ ստորաբաժանումների հետ և շնորհակալություն է հայտնել Հոսսեյն Սամիեիին՝ կոմիտեի աշխատանքում դրական փոփոխություններն արձանագրելու համար: Վերջինս հույս է հայտնել, որ ՊԵԿ-ը կշարունակի նախաձեռնած բարեփոխումները՝ գրանցելով դրական նոր արդյունքներ:

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվում է ՓՄՁ ոլորտի աջակցությանն ուղղված՝ ԵՄ-ից նոր վարկային միջոցների ներգրավման հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է մասնակցել տնտեսական հեղափոխությանը և այդ մասնակցությունն ապահովելու համար կառավարության կողմից իրականացվող քայլերը: b4b.am-ը տեղեկացնում է, որ մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը՝ բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, նշեց, որ ՀՀ քաղաքացին դա պետք […]

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը-ՈՒՂԻՂ

Մատենադարանի նոր մասնաշենքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը Կենտրոնական բանկից

ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է միջազգային փաստաթղթերը, որոնք նախատեսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ դրույթներ: Կենտրոնական դրամատան հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև: • «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի 2004թ. Կոնվենցիա Հոդված 54, մաս 1, կետ (c) ՀՀ կողմից վավերացվել 08.03.2007թ.առանց վերապահումների, Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.unodc.org/unodc/en/treaties/CAC/ • «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու […]