Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և հավաստագրերի տրամադրման կարգը

Վերադարձ լուրերի բաժին

19:31 , 27 Դեկտեմբեր 2016

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է քայլերը կառավարության կողմից որդեգրած` օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց նկատմամբ տարբերակված մոտեցումների կիրառման, բիզնեսի ներկայացուցիչների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ուղղություններով:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով հաստատվել է օրինապահ հարկ վճարող կարգավիճակի որոշման և հավաստագրերի տրամադրման կարգը: Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրումը հարկ վճարողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած փաստացի գործունեության իրավաչափության վերաբերյալ Կոմիտեի պաշատոնական հավաստումն է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու նատակով անհրաժեշտ է ներկայացնել դիմում էլեկտրոնային եղանակով, որից հետո օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կստանան սահմանված չափանիշները բավարարող տնտեսվարողները, որոնց ցանկերը կհրապարակվեն հարկային մարմնի պաշտոնական կայքէջում:

ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանն, անդրադառնալով նորամուծությանը, նշել է. «Վերոհիշյալ իրավական ակտով լրացուցիչ պարտավորություններ կամ իրավունքները սահմանափակող դրույթներ հարկ վճարողների համար նախատեսված չեն, այլ ընդհակառակը` նախաձեռնությունը նպատակ ունի սահմանելու որոշակի նոր արտոնյալ պայմաններ օրինապահ հարկ վճարողների համար: Ներկա պահին բարեխիղճ տնտեսվարողների համար քննարկվում են բանկերի կողմից արտոնյալ վարկերի տրամադրման ընթացակարգերը: Նախաձեռնությունը կարևոր կլինի ինչպես հարկ վճարողների համար` շրջանառու միջոցները համալրելու նպատակով արտոնյալ պայմաններով վարկեր ներգրավելու, այնպես էլ ներդրողների համար` բիզնես գործընկերներ ընտրելու տեսանկյունից»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել