Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահը ներկայացրեց Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների 3 հիմնական ուղղությունները

Վերադարձ լուրերի բաժին

13:30 , 23 Օգոստոս 2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների հիմնական ուղղությունները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը նշեց փոփոխությունների երեք հիմնական ուղղություն: «Առաջին ուղղությունն այլընտրանքային հարկային համակարգերի կրճատումն է: Երկրորդը՝ շրջանառության հարկի շեմի վերաբերյալ որոշման կայացում, երրորդը՝ եկամտի և կապիտալի հարկման բեռի նվազեցում սպառման հարկման բեռի ավելացման միջոցով: Սրանք ընդհանուր ուղղություններն են, սակայն սրանք ունեն նաև ենթաուղղություններ, որոնց վերաբերյալ դուք սեպտեմբերին կունենաք կառավարության կողմից ձևավորված վերջնական տեսլական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Անանյանը:

Հարցին՝ եթե ընդհանրացնենք, կարելի է՞ ասել, որ կառավարությունը հարկային բեռի նկատելի թեթևացում է նախատեսում, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Մենք կարող ենք ասել, որ կառավարությունը բիզնեսին աջակցող փոփոխություններով գնալու է Ազգային ժողով: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կունենանք հարկային բեռի փոփոխություն, որովհետև լինելու է կապիտալի և եկամուտների հարկման նվազեցում, սպառման հարկման բեռի ավելացման ճանապարհով»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: