Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահը ներկայացրել է կարևոր փոփոխություններ

Վերադարձ լուրերի բաժին

19:39 , 23 Ապրիլ 2020

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում ՀՀ հարկային օրենսգրքում կատարաված փոփոխությունները» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում նշել է.

Նախկինում, եթե հարկ վաճարողն ուներ չկատարված հարկային պարտավորություն, որը չէր գերազանցում 200 հազար ՀՀ դրամը, ապա տվյալ հարկային պարտավորության նկատմամբ չէր հարուցվում չկատարած հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, իսկ եթե պարտավորությունը չէր գերազանցում 500 հազար ՀՀ դրամը, ապա գույքի արգելանքի գործառույթներ չէին իրականացվում: Ներկայում այդ սահմաչափերը բարձրացվել են և մինչև 1.5 մլն ՀՀ դրամ, չկատարված հարկային պարտավորությունների դեպքում չեն հարուցվելու վարչական վարույթներ և չեն իրականացվելու գույքի արգելանքի կիրառման գործառույթներ:

Պարտավորությունները սահմանված ժամկետում չմարելու պարագայում յուրաքանչյուր օր հաշվարկվող տույժի դրույքաչափի նվազեցմամբ, ինչպես նաև 1.5 մլն ՀՀ դրամ շեմի սահմանմաբ հարկ վճարողներին քվազի վարկավորման գործիք է առաջադրվում: Ըստ էության՝ մինչև 1.5 մլն ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորություններ ունեցող անձիք ստանում են տարեկան 14.6% տոկոսադրույքով «վարկային գծի» հնարավորություն, որի պարագայում այլ տուգանային սանկցիաներ, մասնավորապես՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, ինչպես նաև գույքի արգելանքի կիրառման գործառույթներ չեն իրականացվում:

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները տարածվելու են 2020 թ.-ի ապրիլի 21-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀՀ ՊԵԿ-ի ավտոմատացված համակարգերում դեռևս չեն փոփոխվել դրույքաչափերը, ուստի այն տնտեսվարողները, որոնց հարկային տույժերը մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում կհաշվարկվեն հին դրույքաչափերով մտահոգվելու որևէ առիթ չեն ունենա, քանի որ ծրագրային փոփոխություններ իրականացնելուց հետո կկատարվի վերահաշվարկ ու ապրիլի 21-ից սկսած բոլոր տույժերի հաշվարկը կլինի փոփոխված՝ ցածր դրույքաչափերով:

1.5 մլն ՀՀ դրամ սահմանաչափի կիրառումը իրականացվելու է ապրիլի 21-ից սկսած:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: