Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահը մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 23-րդ ընդհանուր Ժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:02 , 05 Հուլիս 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ ՊԵԿ մամուլի ծառայությունից: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:

IOTA-ի ամենամյա ընդհանուր ժողովը կազմակերպության գլխավոր միջոցառումն է, որի վարչական նստաշրջանի ընթացքում ընդունվում են կազմակերպության կարևոր որոշումները: Այս տարվա ժողովն ընտրել է IOTA-ի նոր գործադիր քարտուղարին, գործադիր խորհրդի նոր անդամներին, նախագահին և ներքին աուդիտորներին: Հաստատվել են կազմակերպության ֆինանսական և աուդիտորական հաշվետվությունները, 2020 թվականի աշխատանքների ծրագիրը: Քննարկվել են կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների կատարման վերաբերյալ հարցեր:

Ընդհանուր ժողովի տեխնիկական նստաշրջանն անցել է «Արդյո՞ք հարկային մարմինները պատրաստ են վաղվա հարկային ծառայողին» կարգախոսի ներքո: Նիստին քննարկվել են հարկային մարմինների կադրերի կառավարման ոլորտում միջազգային միտումները, հարկային ծառայողների գործունեության գնահատման համար կիրառվող արդիական մոտեցումները, պատրաստվածության և առաջնորդության խթանման խնդիրները, հարկային ծառայության գրավչության բարձրացման ուղիները:

IOTA 23-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով ստորագրվել են ժողովի ընդհանուր որոշումը և կոմյունիկեն, ինչպես նաև IOTA-ի և ԵՄ իրավապահ մարմինների համագործակցության գործակալության (Europol) միջև մտադրությունների հուշագիրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: