Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահը հայտնում է ՀԴՄ պակասորդի մասին

Վերադարձ լուրերի բաժին

21:21 , 11 Մայիս 2019

Պետական եկամուտների կոմիտեում հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ կա: Այդ մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք: Այն հարկ վճարողներն, ովքեր հին սերնդի ՀԴՄ ունեին, բայց նոր սարքեր ստանալու նրանց հայտը բավարարվել է, հետ ենք կանչելու այդ հայտերը, և առաջին հերթին տրամադրելու ենք ՀԴՄ-ներն այն հարկ վճարողներին, ովքեր նոր են գրանցվել և ընդհանրապես սարք չունեն»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահին ստացված շուրջ 9000 հայտ կա, որից 3000-ը բավարարված են, իսկ սարքերի քանակը 700-800 հատ է: ՊԵԿ նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները պետք է ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ–ներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Կամուրջ» ծրագիրը

Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

ՊԵԿ-ը 2021 թ. սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: