Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահը խոստացավ ծառայողական քննություն նշանակել և բողոքողներին փոխանցեց իր բջջային հեռախոսահամարը

Վերադարձ լուրերի բաժին

11:26 , 13 Օգոստոս 2018

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էր: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել էին քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:

Տնտեսվարողները դժգոհություն էին հայտնում հատկապես հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանից, պահանջելով, որ նրան համակարգից ընդհանրապես հեռացնեն։

Տնտեսվարողները բողոքում էին ոչ այնքան հարկային օրենսդրությունից և վարչարարությունից, այլ հարկային մարմինների գործելաոճից, որոնք նպատակաուղղված կերպով փորձում են ամեն գնով խախտումներ հայտնաբերել և տուգանել իրենց՝ գնալով անգամ ապօրինի քայլերի։

Ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց ցուցարարներին մոտեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Լսելով հավաքվածների բողոքները՝ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ ծառայողական քննություն կնշանակվի, և եթե պարզվի, որ հարկայինի աշխատողները ապօրինություններ են արել, նրանք պատասխանատվության կենթարկվեն։

Նա ասաց, որ եթե առանց ծառայողական քննության՝ զուտ տնտեսավարողների բողոքների հիման վրա պատժի իր ենթականերին, ապա հենց իր արածը ապօրինություն կլինի։ Անանյանը նշեց, որ իր կարծիքով, ծառայողական քննությունը 1 ամսից ավելի չի տևի։

Նա տնտեսվարողներին կոչ արեց հանգիստ անցնել իրենց աշխատանքին՝ խոստանալով, որ տեղի հարկային կառույցին կհանձնարարի մինչև ծառայողական քննության ավարտը որոշ չափով մեղմացնել վարչարարությունը։

Դավիթ Անանյանը ներկաներին փոխանցեց նաև իր անձնական բջջային հեռախոսահամարը՝ ասելով, որ դժգոհությունների կամ հարկային մարմինների կողմից ապօրինություններ նկատելու դեպքում տնտեսվարողները կարող են զանգահարել իրեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիրը

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի

Nymex. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 16-08-18

NYMEX բորսայի օգոստոսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.