Invalid username or password
Հայաստանյան ԶԼՄ-ները վերջին 2 շաբաթների ընթացքում գրում էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության արդեն նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին, սակայն վերջինս չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը։
Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը հանրապետության նախագահի հրամանագրով ՊԵԿ նախագահ է նշանակվել հոկտեմբերի 8-ին, իսկ հրամանագիրը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին։
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անուղղակիորեն հաստատել է, որ Վարդան Հարությունյանը դժվարությամբ է համաձայնել «Գազպրոմ Արմենիա»-ից տեղափոխվել Պետական եկամուտների կոմիտե։ Նիստի ժամանակ՝ մինչև օրակարգին անցնելը, վարչապետը շնորհավորել է Վարդան Հարությունյանին` ՊԵԿ-ի պետ նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով, որ հատկապես մամուլում շատ է գրվում, որ Վ. Հարությունյանը դիմադրել է:
Նշենք նաեւ, որ Վարդան Հարությունյանին ՊԵԿ աշխատակազմին ներկայացրել է ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը (ինչպես Հովհաննես Հովսեփյանի պարագայում), այլ Կարեն Կարապետյանը։ Իսկ լրագրողների հարցին՝ ինչո՞ւ ՊԵԿ նախագահ նշանակվեց հենց Վարդան Հարությունյանը, վարչապետը կարճ պատասխանել էր՝ որովհետեւ վստահում եմ։
Դիտումներ 2017
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։