Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ նախագահը «բացահայտում է» հարկերի 505 մլրդ աճի ծագումնաբանությունը

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մայիսի 6-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի կապակցությամբ: Անանյանը գրել է.

«Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 և 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։

Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլև որոշ անձինք իրենց պարտքը համարեցին “տեսակետներ” հնչեցնել և իրենց “մտորոմներով կիսվել” հանրության հետ։

Զուտ մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի “ծագումնաբանությունը”։

Նախօրոք ներողություն եմ խնդրում մասնագիտական հանրությանը, որ բացատրությունս լինելու է մի փոքր “պարզունակ” (տնտեսագիտական և մասնագիտական տերմինաբանությամբ ոչ “ծանրաբեռնված”), որպեսզի հանրության հնարավորինս լայն (այդ թվում՝ ոչ մասնագիտական) շրջանակների համար լինի հնարավորինս հասանելի։

Այսպես.

2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,158.0 մլրդ դրամ։ 2018 թվականին փաստացի կատարողականը կազմել է 1,258.1 մլրդ դրամ, այսինքն՝ 2017 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 100.1 մլրդ դրամ (1,258.1-1,158)։

2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,464.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2018 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը 2019 թվականին բացարձակ թվով կազմել է 206.2 մլրդ դրամ (1,464.3-1,258.1)։

2018-2019թթ տարեկան արդյունքներով հարկային եկամուտների աճը 2017 թվականի համեմատ բացարձակ թվով ընդամենը կազմել է 306.3 մլրդ դրամ (100.1+206.2):

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 275.7 մլրդ դրամ (որից՝ 132.7 մլրդ դրամը նախորդ ժամանակաշրջաններում հավաքած կանխավճարների գծով գերավճար, իսկ 143 մլրդ դրամը՝ ԱԱՀ-ի գծով դեբետային գերավճարների գծով պարտք)։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 76.6 մլրդ դրամ, այսինքն՝ 01.01.2018թ․ դրությամբ առկա պարտքը հարկ վճարողների հանդեպ նվազել է 199.1 մլրդ դրամով (275.7 – 76.6)։ Ակնհայտ է, որ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքի գումարը մարվել է գեներացված (ՊԵԿ ներկայացված հարկային հաշվարկներով հայտարարագրած) հարկային եկամուտների հաշվին՝ նվազեցնելով վերջինիս փաստացի կատարողականի ցուցանիշները։

Վերոհիշյալից հետևում է, որ երկու տարվա ընթացքում (2018 և 2019 թվականներին) մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով (306.3+199.1), որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասն ավելացրել է պետական բյուջեի հարկային եկամուտները։

Տոկոսային արտահայտությամբ եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմում է 43.6 տոկոս (505.4/1,158.0)»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արցախի ուղղությամբ ռոումինգը կէժանանա անորոշ ժամանակով

Հայաստանի օպերատորների միասնական որոշումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»: