Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ` առաջնորդվելով քաղաքացիների բոլոր հարցերին պատասխանելու սկզբունքով: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: Վերջին շրջանում հարցերի մի մասը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերին: «ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը մատչելի եղանակով քաղաքացիներին բացատրում է` որ ծրագրից կարող են օգտվել, ինչ փաստաթղթեր են հարկավոր դիմելու համար կամ ինչ եղանակով պետք է դիմեն` ծրագրերից օգտվելու համար»,-նշում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:
ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներ են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար: Որպեսզի հեռավար աշխատելիս խնդիրներ չառաջանան, մասնագետները տեղեկատվություն են տրամադրում հարկերի, վճարների, մաքսատուրքերի և էլեկտրոնային ծառայությունների մասին:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշ գործընթացներ կազմակերպում է էլեկտրոնային եղանակով: Նոր հնարավորություններից օգտվելիս քաղաքացիները երբեմն դիմում են հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետների օգնությանը:
Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved
Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հեռախոսազանգերի կենտրոնն օրական ստանում է միջինը 1000-1200 զանգ, այդ թվում` նաև արտերկրից: Արդեն մեկ տարի է, ինչ 060 544 444 հեռախոսահամարից բացի, գործում է անվճար հեռախոսահամար Հայաստանից զանգողների համար` 08000 0007: «Համակարգում որևէ զանգ չի ընդհատվում: Ավտոմատ կերպով համակարգը միացնում է գծում սպասող զանգն առաջին իսկ ազատված մասնագետին»,-վստահեցնում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:
Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետները պատասխանում են նաև էլեկտրոնային եղանակով ստացվող հարցերին: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 152 795 հարցադիմում, իսկ 2019 թ.-ի 1-ին կիսամյակում` 124 311. հարցադիմումներն ավելացել են 23%-ով: Հարցերի 80%-ը վերաբերում են հարկային, իսկ 20%-ը` մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և վարչարարությանը: Ընդ որում, 151 750 հարցադիմում կենտրոնն ստացել է հեռախոսակապի, իսկ 1045-ը` էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիտումներ 727
ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:
Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: