Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ հայտարարությունը`հանրային սննդի ոլորտում հսկողական միջոցառումների վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

09:01 , 26 Հուլիս 2018

Հանրային սննդի ոլորտի գործունեության հարկման համակարգի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է.

Օրենսդրական փոփոխությունների մասով.

ՀՀ հարկային օրենսգրքում հանրային սննդի ոլորտին վերաբերող փոփոխություններին ծանոթանալու համար բավարար ժամանակ և հնարավորություններ ընձեռված են եղել հարկ վճարողներին: Ընդ որում, կատարված փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հարկերը վճարել՝ ելնելով իրացման շրջանառություն ծավալից, որը կարծում ենք հարկման տեսանկյունից առավել արդարացի է, քանի որ նախկին կարգավորումներով ըստ էության նույն ելակետային տվյալներ ունեցող, սակայն տարբեր իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները վճարում էին նույն հարկի գումարը:

Վարչարարության մասով.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բազմիցս իրազեկման տարբեր գործիքների միջոցով (գրավոր ծանուցումների, հեռախոսազանգերի, հանդիպումների և այլն) մշտապես հորդորել է հարկ վճարողներին ամբողջությամբ և ժամանակին հաշվարկելու և վճարելու իրենց հարկերը, փաստաթղթավորել գործարքները, տպել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները, չունենալ չգրանցված աշխատողներ, քանի որ նշված ռիսկերի առակայության պարագայում հարկային մարմնի արձագանքն անխուսափելի է: Ընդ որում, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 25.01.2018թ. ժամը 11.00–ին ք. Երևան, Ահարոնյան փող. 43 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքի դահլիճում, որտեղ վերջիններիս ներկայացվել են ոլորտում առկա ռիսկերը և առաջարկվել փոխել վարքագիծը:

Սակայն՝ հանրային սննդի ոլորտում իրականացված վերլուծությունների արդյունքները ցույց են տվել, որ վերջիններիս կողմից հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելը և չգրանցված աշխատողներ ունենալը կարծես թե դարձել է օրինաչափություն և վարքագծի փոփոխություն տեղի չի ունենում, ինչի մասին են վկայում նաև այդ ոլորտում իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները:

Միաժամանակ հարկ է նշել, որ հարկային մարմինը հսկողական միջոցառումներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանացի գործարարների պատվիրակության այցելել է Հայաստան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը, որոնց ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացնում է նախարարության մամուլի բաժինը: Նախարար Խաչատրյանը ողջունել է գործարարների այցը Հայաստան և նշել․ «Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն, որը կձեռնարկեն […]

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։ Այդ մասին b4b.am-ին հայտնել է նախարարության մամուլի բաժինը: ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և […]

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]