Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ի աշխատանքի արդյունավետությունը, ցուցանիշները որակական առումով փոխվել են

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:22 , 19 Մարտ 2019

Հայաստանի ՊԵԿ-ի համար 2018 թվականը հեշտ տարի չի եղել: Աշխատանքում եղել են բազմաթիվ թերություններ, որոշ բացթողումներ, բայց 2019 թվականին առկա է բացարձակ այլ իրավիճակ: Մատենադարանում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հստակ տեսնում եմ, որ ՊԵԿ-ի աշխատանքի որակը, արդյունավետությունը, ցուցանիշները փոխվել են: ՊԵԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվածությունը եղել է հետևյալը, պետական եկամուտների հավաքագրման առումով տարին անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ և այդ բարձր տրամադրությունը չի լինելու բիզնեսի վատ տրամադրության հաշվին»,- b4b.am-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ պետական համակարգում կադրային քաղաքականությանը և աշխատողների վարձատրությանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական համակարգում բարձր որակավորում ունեցող անձինք են անհրաժեշտ:

«Հայաստանում մաքսային տեսուչը ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, և մենք այստեղ հասկանում ենք, որ ունենք խնդիրներ: Միլիոնավոր դոլարների ապրանք բաց թողող պաշտոնյան ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Ես մնում եմ այն կարծիքին, որ պետությունը պետք է բարձր որակի ծառայություն մատուցի, իսկ դրա համար պետք է աշխատեն բարձ որակավորում ունեցող մարդիկ: Համակարգում բարձր որակավորում ունեցող մարդկանց բերելու կամ պահելու համար պետք է վարձատրության հետ կապված լուծումներ ունենանք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ՀԴՄ կտրոնների հետ կապված վերջին շրջանի դինամիկայի մասին: Նրա խոսքով, 2018թ. մայիսից այս կողմ Հայաստանում մոտ 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, գործարարներին, որ ուղերձին ականջալուր են եղել: ՊԵԿ-ն այդ առումով վստահ է զգում, տեսնում է, որ դինամիկա կա, աճ կա և դժվարությունները կհաղթահարվեն: Այո, դժվարություններ եղել են, սակայն արդյունքում էական փոփոխություններ են եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։