Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:14 , 23 Օգոստոս 2017

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Բացահայտված դեպքերից 29-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ՆՀՎ կողմից բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 159 դեպք, որից 23-ը` ԵԱՏՄ բեռների, իսկ 63-ը` թմրանյութերի և հոգեմետ նյութերի վերաբերյալ: Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տեխնիկայի, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:

Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: Քաղաքացիները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում նախապես պատրաստված թաքստոցներում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

Քննարկվել են հարկային համակարգի բարեփոխմանն ուղղված նախագծեր

Նախատեսվել է շահութահարկի բեռի նվազում՝ 20 տոկոսի փոխարեն սահմանվում 18 տոկոս շահութահարկ: Եկամտահարկը համահարթեցվում է՝ կկազմի 23 տոկոս, որը տարեցտարի կնվազի մինչեւ 20 տոկոս: Յուրաքանչյուր տարի ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը կբարձրանա:

Երևանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսուցման և ծառայությունների մատուցման կենտրոն

Նախատեսված կենտրոնը հնարավորություն կտա արտահանման շուկաներում ապահովել մրցունակ արտադրանք՝ պատրաստելով որակավորված մասնագետներ՝ ոլորտի ընկերություններին համապատասխան ծառայությունների մատուցման նպատակով: