Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը 500 հազար եվրոյի դրամաշնորհ կստանա. Ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:42 , 02 Ապրիլ 2018

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Ֆրանսիայի կառավարության կողմից՝ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` ՀՀ Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագրին աջակցելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 6

Առաջիկայում, հավանաբար, պաշտոնյաները և կառավարությունը հանրությանը կներյակայացնեն հավելյալ պարզաբանումներ:

Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

Արթուր Ջավադյանը նաև բարձր է գնահատել ԱՄՀ դերը Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները օտարերկրյա ներդրողներին և գործընկերներին անաչառ ներկայացնելու առումով:

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն: ՄԱՍ 5

Կառավարության դահլիճում պաշտոնյաներն անցկացրել են համապարփակ քննարկում: