Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

16:52 , 18 Հունվար 2018

2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել են 1 տրլն 156.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Հիշեցնենք, որ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 1 տրլն 135 մլրդ դրամի հարկային եկամուտներ։

Այսպիսով, ՊԵԿ-ին հաջողվել է 26.4 մլրդ դրամով գերակատարել բյուջետային ցուցանիշը՝ ընդ որում, առանց գերավճարներ կուտակելու։

Հավաքագրված գումարներից 95.8%-ը հարկային եկամուտներն են, 4.2%-ը՝ պետական տուրքը։

Հարկային եկամուտների մեծ մասը՝ 408.8 մլրդ դրամը, ԱԱՀ-ն է, որից 84.4 մլրդ դրամը ԵՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար գանձված ԱԱՀ-ն է։

2017 թվականին ըստ մեծության երկրորդ հարկատեսակը եկամտային հարկն է՝ 341.2 մլրդ դրամ (ներառված են նաև եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից եկամուտները), երրորդը՝ շահութահարկը՝ 110 մլրդ դրամ։

Tax-pie

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով կամ 7.2%-ով։

Մուտքերի աճ գրանցվել է բոլոր հարկատեսակների գծով՝ բացառությամբ շահութահարկի և արտոնագրային վճարների։ Շահութահարկը 2016 թվականի համեմատ նվազել է 17.2 մլրդ դրամ կամ 13.5%-ով, իսկ արտոնագրային վճարները՝ 338.5 մլն դրամով կամ 5.4%-ով։

Եկամտային հարկի հավաքագրումն աճել է 2.5%-ով, ԱԱՀ-ինը՝ 4.5%-ով։ Տոկոսային առումով ամենից շատ աճել են ակցիզային հարկը (37.8%-ով), բնօգտագործման վճարները (46.5%-ով) և այլ հարկային եկամուտները (55.9%-ով)։

taxes-growth

Հիշեցնենք, որ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված է 1 տրլն 308.3 մլրդ դրամի եկամուտներ, որից 1 տրլն 248.5 մլրդը պետք է ապահովվի հարկերի և տուրքերի հաշվին։ Այսինքն, ընթացիկ տարում նախատեսվում է հավաքագրել շուր 92 մլրդ դրամով ավելի հարկեր, քանի փաստացի հավաքագրվել է 2017 թվականին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր