Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը և «Հայփոստը» տեղայնացնում են միջազգային չափանիշները

Վերադարձ լուրերի բաժին

15:24 , 11 Հունիս 2018

Էլեկտրոնային առևտրի զարգացումը` առաջնահերթություն

Մաքսային և փոստային ծառայությունները սերտացնում են համագործակցությունը: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը Երևանում անցկացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության և Համընդհանուր փոստային միության համատեղ սեմինարը:  Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Մաքսային մարմինների և փոստային ծառայության միջև համագործակցություն» թեմայով հանդիպման նպատակն է նպաստել երկու կառույցների փոխգործակցությանն ու սահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացմանը: ««Հայփոստի» հետ բազմամյա գործակցությունը միտված է փոստային առաքումների դեպքում ժամանակի, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կրճատմանը` միաժամանակ ապահովելով բարձր անվտանգություն և ռիսկերի աննկատ կառավարում»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանը: Ինչպես տեղեկացրել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստի» և կոմիտեի միջև տվյալներն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով են փոխանցվում. «Մենք ձգտում ենք Հայաստանում էլեկտրոնային առևտուրը համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին, ինչի ուղղությամբ աշխատում ենք Համընդհանուր փոստային միության հետ»:

Միջազգային փորձագետների կողմից անցկացվող դասընթացի առանցքում են էլեկտրոնային առևտրի միտումները, գլոբալ փոստային փոխադրման մաքսային հեռանկարները, ինչպես նաև ՀՄԿ ուղեցույցներն և առաջարկությունները: Դիտակետում են նաև աշխատանքային գործընթացների աստիճանական ներդաշնակեցման և փոստային առաքանիների անվտանգության զննման հարցերը:
ՊԵԿ նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանի վստահեցմամբ` Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համատեղ ծրագրերը շարունակվելու են` խթանելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աջ ղեկով մեքենաները մինչև 2019թ. մարտի 1-ը կարող են ներմուծվել ՀՀ (տեսանյութ)

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում

Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ (լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում:

Սպառման անհավասարությունը 2008-2017թթ. աճել է

Սպառման անհավասարությունը 2017 թվականին ավելացել է նաև 2016 թվականի համեմատ՝ 0.286-ից հասնելով 0.289-ի։