Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը քայլեր է ձեռնարկում ՀԴՄ սարքերի գնման պայմանագրերի կնքումը կարգավորող ՀՀ կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:28 , 17 Ապրիլ 2019

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ձեռնարկում է օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ ԿԱ ՊԵԿ պարզաբանման մեջ։

««Հետք» թերթից ՀՀ պետական եկամուտների կոմիտե հարցում էր ներկայացվել ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում կնքված պայմանագրերի վերաբերյալ: Քանի որ նշված գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների շրջանակներում, ՊԵԿ-ի կողմից պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել:

Միաժամանակ, ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպման և դրա արդյունքում պայմանագրերի կնքման գործընթացի ուսումնասիրության շրջանակներում հնարավոր չի եղել պարզել նշված գործընթացի՝ գաղտնի համարվելու հիմքերը, ինչպես նաև պարզվել է՝ քանի որ նշված որոշումների շրջանակում ՀԴՄ սարքերի գնման գործընթացն այլևս ավարտվել է, հետևաբար օբյեկտիվ հանգամանքների փոփոխության հետևանքով ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպման պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դարձել է աննպատակահարմար:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնագրված տեղեկությունների պահպանության սահմանված ժամկետները կարող են կրճատվել, և տեղեկությունները` ժամկետից շուտ գաղտնազերծվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ տեղեկությունների գաղտնազերծման հիմք կարող է համարվել օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է աննպատակահարմար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցառումներ՝ ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների գաղտնազերծման ուղղությամբ: Նշված իրավահարաբերությունները կարգավորող որոշումների գաղտնազերծումից հետո ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպման վերաբերյալ հարցումների շրջանակում հնարավոր կլինի հրապարակել պահանջվող տեղեկատվությունը»,- տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: