Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը տնտեսվարողների մոտ ստուգումներ կիրականացնի` ըստ ռիսկային չափանիշների

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:06 , 25 Մայիս 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունը հաստատել է հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ արդյունքում կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հետ կապված հարցերը՝ սահմանելով դրանում ներառվող ռիսկային չափանիշների շրջանակը:

«Ռիսկի համակարգի նպատակն է ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կառուցել ռիսկային չափանիշների հիման վրա` ըստ հարկ վճարողների առանձին խմբերի»,- ասել է ՊԵԿ նախագահը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը,

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: