Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը տնտեսավարող սուբյեկտների հսկողական միջոցառումներն իրականացնում է օրենքով սահմանված կարգով

Վերադարձ լուրերի բաժին

10:32 , 10 Դեկտեմբեր 2020

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը:

Օրերս, լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումներին` դրանք կապելով այդ ընկերության աշխատակիցների ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու հանգամանքի հետ։

Կոմիտեն հարկ է համարում ընդգծել, որ տարվա ցանկացած օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից հսկողական միջոցառումներ իրականացվում են հարյուրավոր տնտեսավարող սուբյեկտների մոտ և բացառություն չեն կազմում 2020թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ իրականացվող ստուգումները (այդ թվում` վերոնշյալ ընկերություններում): Մասնավորապես, ներկա դրությամբ ՊԵԿ-ի կողմից շուրջ 2300 հարկ վճարողների մոտ իրականացվում են տարբեր տեսակի ստուգումներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է չքաղաքականացնել կառույցի գործունեությունը, քանի որ ՊԵԿ-ն ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

Միաժամանակ տեղեկացվում է, որ «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերությունները ընդգրկված են հարկային մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված համալիր ստուգումների տարեկան ծրագրում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է դեռևս 2020թ. հունիս ամսին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: