Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019 թ․-ի նոյեմբերի 25-ից 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային բոլոր միջոցների մաքսային գործառնություններն իրականացվում են Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։
Հաշվի առնելով, որ Գյումրիում գործող Հյուսիսային մաքսատուն-վարչության Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնն առայժմ հարմարեցված չէ երկաթուղային փոխադրումները սպասարկելու համար, ուստի երկաթուղային տրանսպորտով տեղափոխվող ավտոմեքենաների բեռնաթափումը կիրականացվի Երևան քաղաքում տեղակայված մաքսային գործառնությունների իրականացման այն վայրերում, որոնք հարմարեցված են երկաթուղային փոխադրումների սպասարկման համար, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն քաղաքացիների նախընտրած մաքսատանը։
Դիտումներ 362
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: