Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտել

Վերադարձ լուրերի բաժին

Թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք` մաքսանենգների համար անցանկալի վերջաբանով: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ: Թմրանյութը հայտնաբերվել է Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում՝ խմորիչի անվան տակ տեղափոխված բեռի կազմում։

Փաթեթավորման հետ շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում:

Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա:

Հանցավոր սխեման բացահայտելիս համալիր գործիքակազմ է կիրառվել: Օգտագործվել է նաև շնագիտական կենտրոնի ներուժը․ կինոլոգների արհեստավարժությունն ու ծառայողական շների սուր հոտառությունը համադրվել են վերլուծական և զննման աշխատանքների հետ:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ ձերբակալվել է։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնում` վարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ` միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ի LEVEL UP 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին քան երևանաբնակները

Հիշեցնենք, որ Level Up 1700 մարզային սակագնային պլանին կարելի է միանալ մարզերում գտնվող Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։