Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը ստուգումների քանակը կրճատվել է, մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը` քառապատկվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:59 , 23 Հունվար 2017

Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է: Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015թ.-ի` 19 020-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների կողմից իրականացման ենթակա մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով, մասնավորապես, ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները:

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ImpactAim-ը կօժանդակի Հայաստանում գործող ստարտափերին և վենչուրներին

Կարեն Կարապետյանը մասնակցել է ImpactAim աքսելերատորի պաշտոնական բացմանը

Կրկին ավտոմեքենաների ներմուծման մասին. ՏԶՆ նախարարության պարզաբանումը

Անձնական օգտագործման համար երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վերաբերյալ սահմանափակումը չի կիրառվելու ֆիզիկական անձանց վրա

ՊԵԿ-ը հարկ վճարողներին է ներկայացնում հարկային օրենսդրության փոփոխությունները

Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ