Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը ստուգելու է ոչ միայն «Ալեքս Տեքստիլին», այլ բոլոր ընկերություններին

Վերադարձ լուրերի բաժին

15:53 , 27 Հունիս 2017

«Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենաշնորհների ու ստվերի դեմ ամեն օր մենք պայքարում ենք: Ունե՞նք արդյունքներ, թե՞ ոչ, ինձ թվում է, որ բյուջեի կատարողականի հինգ ամսվա թվերը փաստում են, որ դրական միտումներ կան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՊԵԿ-ին հաջողվո՞ւմ է խոշորներին ստվերից բերել հարկման դաշտ:

«Քեթրին Գրուպ» ընկերությունում ստուգումներն, ըստ նրա, բնականոն գործընթաց է, քանի որ այն ևս տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող է առաջանալ ցանկացած խնդիր, ինչպես և բոլոր տնտեսվարողների մոտ. «Եթե մենք ունենք որևէ ռիսկ որևէ ընկերությունում, բնական է, որ պետք է ստուգվեն»:

Դիտարկմանը, թե «Ալեքս Տեքստիլ» ընկերություն վարչապետի այցից հետո ԶԼՄ-ները հաշվարկել էին, որ աշխատողների քանակը չի համապատասխանում վճարված եկամտահարկին, արդյոք ստուգումներ կարվե՞ն այդ ընկերությունում, Վ.Հարությունյանը պատասխանեց, որ «եթե անհաժեշտություն լինի», ստուգումներ կարվեն.

«Որևէ երկրում ստվերը 100 % վերացված չէ: Ուղղակի մենք ամեն օր պետք է հետևողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս Տեքստիլը», ապա բոլորն ենք ստուգելու, ոչ միայն այդ ընկերությունը: Մի’ ֆիքսվեք մի սուբյեկտի վրա: Եթե դուք կոնկրետ փաստ ունեք, շնորհակալություն, որ դուք այդ փաստը հրապարակեցիք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքենք»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: