Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը պետբյուջե է վերակադարձրել 46 մլրդ դրամից ավելի գումար

Վերադարձ լուրերի բաժին

14:24 , 17 Դեկտեմբեր 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ՝ հարկի գումար: Այդ մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: «Ընդհանուր առմամբ, իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019 թ․ հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ, նախորդ տարվա 24.5 մլրդ դրամ գումարի դիմաց»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ 46.8 մլրդ դրամի մեջ մեծ մասը բաժին է ընկնում բռնագանձման աշխատանքների արդյունքում վերականգնված գումարին: Չվճարած հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ այս տարվա 11 ամիսներին իրավաբանական վարչությունը կայացրել է 26․108 որոշում՝ 55․5 մլրդ դրամ գումարի մասով, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ: 2018 թ. կայացվել է 5 382 որոշում՝ 17.2 մլրդ դրամ գումարի մասով, վերականգնվել է 13.2 մլրդ դրամը։

«Աշխատանքների ծավալի ընդլայնում է եղել, որի արդյունքում բռնագանձված գումարի չափը մեծացել է»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը: Իսկ պարտավորությունների գեներացումը նա ավելի շատ կապեց տնտեսական ակտիվության հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

Համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ ապրիլի 2-ի նիստում:

2019 թ. առաջին եռամսյակի տվյալով՝ բյուջեի եկումուտները գերակատարվել են

Վարչապետ Փաշինյանի տվյալով՝ գերակատարման չափը մոտ 9 միլիարդ դրամ է: