Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը պարզեցրել է սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

12:57 , 16 Հունիս 2017

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանում աճեցված սեզոնային գյուղմթերքների արտահանման վարչարարության պարզեցման նպատակով մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ներդրել է գործընթացի առավել դյուրինացված մեխանիզմ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՊԵԿ նախագահի  հանձնարարականով տարածքային մաքսային մարմիններում, նախաբացթողումային հսկողության և մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով խնդիր է դրվել ապահովել մաքսային ձևակերպումների և հսկողության հետ կապված աշխատանքների 24-ժամյա, արտահերթ, արագ և անխոչընդոտ իրականացում:

Մասնավորապես, հանձնարարվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, օրենսդրության շրջանակում, տրամադրել մատչելի խորհրդատվություն և օժանդակություն: Ըստ անհրաժեշտության` բեռնային գործողությունների նկատմամբ հսկողական ընթացակարգերն  իրականացնել տնտեսվարողների այգեգործական կամ այլ տարածքներում կամ մաքսային մարմինների կողմից տնօրինվող տարածքներում: Մաքսային հայտարարագրման հետ կապված գործառնություններն, ըստ անհրաժեշտության, իրականացնել տարածքային  մաքսային մարմիններում:

Միաժամանակ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներն ապրանքների արտահանման ժամանակ առաջացած խնդիրների մասին կարող են տեղեկացնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին՝ 060-544-445, մաքսային հսկողության վարչության պետին՝ 060-544-344, ինչպես նաև ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 հեռախոսահամարներով: Պատասխանատու անձանց տվյալները և հեռախոսահամարները մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են նաև տեղեկատվական վահանակներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ատեստավորվում են

Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը