Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը պարզաբանում է «Քեթրին Գրուպ»-ում ՊԵԿ-ի շուրջ 50 զինված աշխատակիցների մուտք գործելու վերաբերյալ լուրերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:58 , 12 Հունիս 2017

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկություններին, որ ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք՝ ստուգումներ իրականացնելու համար։

« «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որևէ աղերս չունի», – նշված է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Քեթրին Գրուպ»-ը պատկանում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին և հանրապետություն բանան ներկրող խոշորագույն ընկերությունն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկ Մարությանը 3 նոր թաղապետ է նշանակել

Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար (փոխարինելով Արա Սադոյանին)

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, տեղակալն ու տեսուչը բերման են ենթարկել

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով