Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը պարզաբանում է մեքենաների ներմուծման բարդանալու մասին լուրերը

Վերադարձ լուրերի բաժին

18:42 , 27 Դեկտեմբեր 2016

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ ամանորից հետո Ամանորից հետո մեքենա ներկրելը կբարդանա։

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով: Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է, որովհետև ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է այսուհետ հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին: Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ»

Թերթը նաև նշել էր, որ ըստ ՌԴ լրատվամիջոցների՝ նոր կարգը տարածվելու է նաև ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն: Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերելու նաև Հայաստանին:

Այդ առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հրապարակումների մեջ նշված սահմանափակումները, համաձայն «ՀՀ «ԵԱՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով հաստատված անցումային դրույթների 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն 2020թ. հունվարի 1-ից:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը»

Վարչապետին ներկայացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2017 թ. հաշվետվությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գնել «Honor» սմարթֆոն և ստանալ գեղեցիկ համար

Առաջարկը գործում է ցանկացած մոդելի «Honor» սմարթֆոն գնելու դեպքում

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն