Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:23 , 18 Օգոստոս 2017

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքի մասին:

«Սոչիի օդանավակայանում ՀՀ-ից տեղափոխված 280 կգ քաշով ձկան առգրավման դեպքի մասինտեղեկացնում ենք, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի ներսում գտնվող օդանավակայանների միջև բեռնափոխադրումներ և/կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար մաքսային որևէ գործառնություն իրականացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ «ՀՀ՝ «ԵՎրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2015 թվականի հունվարի 2-ից ՀՀ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջազգային օդանավակայաններում վերացվել է մաքսային հսկողությունն օդային այն ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների նկատմամբ, որոնք տեղի են ունենում անմիջականորեն ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև:

Հետևաբար, խնդրո առարկա 280 կգ քաշով ձուկը, ՀՀ-ից օդային ճանապարհով ՌԴ տեղափոխվելիս, մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել:

Տվյալ դեպքում գործ ունենք, ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության հետ, որիիրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտե»

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար

Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ