Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին

Վերադարձ լուրերի բաժին

09:57 , 15 Փետրվար 2019

Պետական եկամուտների կոմիտեն ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր, արձագանքելով կոմիտեի կոչին, ստացել են պետական գրանցում և ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ներկայացրել համապատասխան հաշվարկներ: Այդ մասին b4b.am-ին փոխանցեցին ՊԵԿ-ից:

«Շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, ՊԵԿ-ը փետրվարի 22-ին` ժամը 11:00-ին, հրավիրում է Մ. Խորենացի 7, որտեղ կպարզաբանվեն հետաքրքրող բոլոր հարցերը»,- նշված է կառույցի հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող շոու բիզնեսի ներկայացուցիչները մինչև փետրվարի 21-ը կարող են հաստատել մասնակցությունը` press@customs.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անունը, ազգանունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։