Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի

Վերադարձ լուրերի բաժին

18:31 , 05 Սեպտեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացնում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով և տուգանքի սանկցիան կիրառվում է ծայրահեղ դեպքում: Այդ մասին կառավարության նիստից հետո ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարողանում են տնտեսվարողներն աշխատել առանց ՀԴՄ սարքերի, որոնց ձեռքբերման հետ կապված վերջին շրջանում խնդիրներ են առաջացել:

Հարցին, թե նման մեղմ մոտեցում ցուցաբերվում է բարձրացած աղմուկից հետո, Անանյանն ասաց, որ աղմուկի բան չկա: «Ես որպես ՊԵԿ նախագահ իրավունք չունեմ իմ աշխատակիցներին հրահանգել, որ, օրինակ, գնացեք, տեսեք ՀԴՄ կանոնների շահագործման խախտում կա, կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում և կա ՀԴՄ-ի պարտադիր պահանջ, և մի տուգանեք: Ես նման հրահանգ իրավունք չունեմ տալու ի պաշտոնե, որովհետև դա կլինի օրենքի խախտում ու վարչարարության սխալ իրականացում: Բայց ունենք որոշակի հայեցողություն այն դեպքում, երբ կա առաջնահերթությունների սահմանում, երբ կա հարկ վճարողների, կամ պոտենցիալ հարկ վճարողների շրջանակի բացահայտման առումով որոշակի առաջնահերթությունների սահմանման հայեղոցականություն»,- ասաց ՊԵԿ նախագահը: Նա ավելացրեց, որ շատ դեպքերում ՊԵԿ-ն իր վարչարարությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հանրության կարծիքը: Ըստ նրա, կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով՝ միանշանակ վայելում են հանրության բերկրանքն ու ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց աշխատանքն ավելի շատ առաջացնում է հանրային դժգոհություններ: Ըստ Անանյանի, ՊԵԿ-ն, իհարկե, երկրորդն է:

Իրավիճակը, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ ու բիզնես իրականացնել, բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավալել ՀԴՄ չունենալու պատճառով՝ ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական: «Նաև բիզնեսին եմ ես ինչ-որ տեղ հասկանում: Ազատականացումը, որ կառավարությունը ձեռնարկել է, շատ դեպքերում բիզնեսը կարող է չհավատալ այդ ազատականացմանը: Եվ իր քայլերը ոչ թե առաջանցիկ տեմպերով անի, այլ պետք է լինի զգույշ և հաշվենկատ»,- նկատեց նա:

Անանյանը նշեց, որ այս տարվա փետրվարի դրությամբ ՀԴՄ ՊՈԱԿ-ն ունեցել է 13500 ՀԴՄ 3300 հայտի պայմաններում, և մտածել են, որ մինչև հոկտեմբեր դա կբավականացնի, մինչև բիզնեսը կսկսի ՀԴՄ-ներ ներկրել:

Նրա խոսքով՝ այսօր 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի, իսկ գինը կտատանվի 100-120 հազար դրամի սահմաններում: Նա շեշտեց, որ պետությունը չի կարող դրանք սուբսիդավորել, բիզնեսի ակտիվների նկատմամբ այդպիսի որոշում կայացնելը խելամիտ չէ:

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ՀԴՄ սարքերի պահանջարկն այս պահին գրեթե 10 հազար է: «Եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռք բերելը: ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», – վստահեցրեց ՊԵԿ նախագահը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: