Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը ներդրել է մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերադարձ լուրերի բաժին

13:50 , 27 Մարտ 2019

Անալիտիկ հաշվետվությունների համակարգի գործարկումը կարևորվում է ոչ միայն կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլև բիզնես միջավայրի բարելամվան տեսանկյունից: Համակարգի տեղադրման մասին b4b.am-ին հայտնեց ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների (Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ: Նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության և կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի և ձևաչափի սահմանափակումների: Մաքսային և հարկային ոլորտների վերաբերյալ կատարել և ցուցադրել մեծածավալ վերլուծություններ և հաշվետվություններ՝ հաշված րոպեների ընթացքում: Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի տվյալների շտեմարանը բավականին ճկուն գործիք է:

Այն հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ ներկայացնել տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալները, մակրո և միկրո հարթություններում իրականացնել տնտեսական վերլուծություններ, տարբեր հարկատեսակների վերաբերյալ կազմել հաշվետվություններ:

Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձևավորված գործիքակազմը հնարավորությւոն է տվել թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նպաստելով ապրանքների և տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի և տեսակարար կշռի նվազեցմանը: Այսպես, եթե 2018-ի 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա 4-րդ եռամսյակում՝ 4848: Իսկ տեսակարր կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս: Ի դեպ, տեղեկատվությունը եռամսյա պարբերությամբ թարմացվում և տեղարդվում է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: