Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը մտահոգիչ միտումներ է նկատում միկրոձեռնարկատիրությունում

Վերադարձ լուրերի բաժին

00:56 , 13 Հունիս 2020

ՊԵԿ-ի վերջին տվյալներով Հայաստանում առկա է 35 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը՝ հավելելով, որ ի հայտ են գալիս որոշակի մտահոգություններ:

«Բավական չարաշահումներ են լինում: Շեմը չգերազանցելու համար բիզնեսը տրոհելու, բիզնեսը փակելու և այլ բիզնեսներ բացելու գործընթացին ենք ականատես լինում: Այդ ուղղությամբ ՊԵԿ-ի ստորաբաժանումներն ակտիվորեն աշխատում են: Ասեմ, որ ընդհանուր առմամբ բիզնեսը տրոհելու հետ կապված որևէ արգելք ու սահմանափակում չկա, սակայն եթե տեսնում ենք, որ դա արվում է հարկային չարաշահումների համար, ապա համապատասխան գնահատական ենք տալիս»,-ասաց Արթուր Հակոբյանը:

2020 թ-ից Հայաստանում ներդրվեց միկրոձեռնարկատիրության համակարգը: Ըստ դրա՝ 2020 թվականի հունվարի 1-ից ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնց նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 մլն դրամը, կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որը հիմնականում ազատվում է հարկերից: 2019 թվականին Հայաստանում ևս առկա էր համանման նման համակարգ՝ «ընտանեկան ձեռնարկատիրություն», որի շեմը 18 մլն դրամ էր, այսօր միկրոձեռնարկատիրության շեմը 24 մլն դրամ է: Արդյո՞ք 6 մլն դրամով շեմի ավելացումը կարող էր այդպիսի զգալի ազդեցություն ունենալ: Հարցին ի պատասխան, Արթուր Հակոբյնաը նշեց, որ նախ շեմի բարձրացմամբ ավելի շատ հարկ վճարողներ կօգտվեն համակարգից: Դրանից բացի, համակարգերում կան տարբերություններ: Մասնավորապես, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվում էր այն, որ բիզնես պետք է իրականացվեր միայն ընտանիքի անդամների միջոցով: Նոր համակարգում նման պահանջը հանված է: Արթուր Հակոբյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին ունեցել են 8 հազարից մի փոքր ավելի ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին․ ՀԲՄ

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: