Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը մշակելու է ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներ

Վերադարձ լուրերի բաժին

14:45 , 10 Հուլիս 2019

Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել: Այն ուղղված է ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը` ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործմանը: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՀՀ ՊԵԿ-ի ռազմավարության ներդրմանը՝ շեշտը դնելով ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումների վրա: Ֆրանսիական կողմը ներգրավելու է ստվերային տնտեսության դեմ պայքարի առաջավոր փորձին տիրապետող միջազգային փորձագետների` ՊԵԿ-ի համար արդյունավետ առաջարկություններ մշակելու նպատակով:

Մեկուկես տարի տևողությամբ ծրագրի ավարտին ակնկալվում է ՊԵԿ-ում ներդնել ստվերային տնտեսության և տնտեսության ճյուղերի հարկային ներուժի գնահատման արդյունավետ գործիքներ, ուժեղացնել ՊԵԿ-ի կարողությունները՝ ներքին և արտաքին տեղեկատվության մոբիլիզացման և վերլուծության գործում, ինչպես նաև բարելավել ՊԵԿ-ի տրասֆերային գնագոյացման ստորաբաժանման գործունեությունը՝ համադրելի բազաների ստեղծման միջոցով: Բացի այդ նախատեսվում է կատարելագործել գործող հարկային ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով ՓՄՁ-ների յուրահատկություններին:

Ծրագիրն իրագործվում է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքված ֆինանսավորման պայմանագրի շրջանակում և մեկնարկելու է սեպտեմբերից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արդյունաբերության ոլորտն աշխուժանում է

2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է 25.7% աճ:

Կլոր սեղան հիմնադրամի բարեգործական արշավը՝ տարեցներին և կարիքավորներին օգնելու համար

Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը շարունակում է համավարակի օրերին սկսած օժանդակության ծրագրերը: Sms արշավին միանալու համար կարող եք ուղարկել coronavirus բառը 6428 համարին՝ բոլոր օպերատորներից: Նվիրատվություններ կարող եք կատարել նաև կայքում և բանկային փոխանցման միջոցով:

Քիմ Քարդաշյանը հայկական ՓՄՁ-ներին աջակցելու կոչ է արել

Նա մեկնարկել է «Support Armenia» (Օգնիր Հայաստանին) արշավը: