Invalid username or password
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների ներմուծման տարբեր դեպքեր են հայտնաբերել: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:
Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների մաքսային զննմամբ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեքենաների տարբեր հատվածներից հայտնաբերել են տարբեր մոդելի 45 հատ բջջային հեռախոս: Մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ են հայտնաբերվել նաև ավտոմեքենայի ուղևորներից մեկի ուղեբեռում:
Դեպքերով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
Դիտումներ 415
«Լիդիան Արմենիա». «Աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների
բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են»:
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։
Այդ մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: