Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման մի շարք փորձեր է կանխել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:09 , 30 Հունիս 2017

 

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից այս տարվա հունվար-մայիս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 80 դեպք, որից 19-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, բացահայտված դեպքերից 34-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով:

Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր: Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և  մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:

Քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` նախապատվությունը տալով նախապես պատրաստված թաքստոցներին: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»