Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ը մասնակցել է ՄՄ պետությունների մաքսային ծառայությունների և ԱՊՀ մաքսային ծառայությունների նիստերին

Վերադարձ լուրերի բաժին

18:48 , 25 Հունիս 2019

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ Ղրղզստանում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 31-րդ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 69-րդ նիստերի աշխատանքներին: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Նիստերի ընթացքում ստորագրվել է 35 որոշում՝ մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ: ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին ստորագրվել են ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի ստեղծման, մաքսային տարանցման ժամկետի սահմանման միասնական մոտեցումների մշակման վերաբերյալ որոշումներ: 31-րդ նիստին ստորագրվել են նաև ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման, անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտման մասով լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումներ:

Իսկ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին ստորագրվել են ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների համար անձնակազմի նախապատրաստման, մաքսային մարմինների և երկաթուղային փոխադրողների համագործակցության, բեռնատրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման վերաբերյալ որոշումներ: Քննարկվել են նաև լիազորված տնտեսական օպերատորի կողմից առաջնահերթության կարգով իրականացվող մաքսային գործառնությունների, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի կնքման հետ կապված որոշ հարցեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։